Մարտի 8-ը պայքարի օր է, տոնը ապրիլի 7-ն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընդդեմ իրավական կամայականության» Հ/Կ նախագահ Լարիսա Ալավերդյանը Մարտի 8-ը համարում է պայքարի օր ` հայ կանանց և տղամարդկանց ներդաշնակ գործունեությամբ երկիրը իրավական պետություն դարձնելու համար:

«Իմ մտածելակերպով` այս օրը այդ չափումների մեջ է տեղավորվում, իսկ տոնը, կարծում եմ, ապրիլի 7-ն է: Դա մայրության, գեղեցկության, ապագա և ներկա մայրերի, տատիկների տոնն է»,-Armlur.am-ի հետ զրույցում նշեց Ալավերդյանը` հավելելով, որ բոլոր կանանց, առավել ևս` աղջիկներին, մաղթում է, որ այսօր բոլորն ընկալեն իրենց պարտականությունը սեփական ժողովրդի, սեփական երկրի և ապագայի առջև:

«Ամեն մեկը թող անի այն ամենը, ինչ կարողանում է, որ մենք լինենք բարեկեցիկ, ապրենք արժանապատիվ և կարողանանք դիմադրել այն բոլոր մարտահրավերներին, որոնք մենք գնալով ավելի շատ ենք տեսնում»,-իր բարեմաղթանքը հղեց Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է այսօր նրա ստացած նվերներին, Ալավերդյանը հայտնեց, որ բարեմաղթանքները գերադասում է նվերներին:

«Ես, ճիշտն ասած, ստանում եմ բարեմաղթանքներ, նվերներին այդքան տեղ չեմ տալիս, իսկ այսօր ինձ նվեր անողները, կարծես թե, գիտեին իմ ճաշակը, նվերներ ստացել եմ լրիվ իմ ճաշակին համապատասխան»,-նշեց Ալավերդյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս