Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությաունում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9-7 հաշվով հաղթեց ղազախ մարզիկ Դեմեյ Ժադրաևին ու նվաճեց նաև Օլիմպիական ուղեգիր:
Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Ղարիբյանը (60 կգ) վաղը կմրցի բրոնզե մեդալի համար, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կգոտեմարտի ոսկե մեդալի համար: Վաղը նաև պայքարի մեջ կներգրավվեն Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։