ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՉԳՆԱՑ ՄԵՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը եւս հրաժարականի դիմում է գրել: Թեեւ լուրեր էին տարածվել, որ Մնացականյանը հավակնում է դառնալ ԱԺ աշխատակազմի ղեկավար` գրավելով Գեղամ Ղարիբջանյանի տեղը, այնուամենայնիվ, նա էլ հեռացավ խորհրդարանից: Նկատենք, որ Վ.Մնացականյանը սերտ կապեր ունի նաեւ նախագահական նստավայրի երիտթեւի հետ, եւ ժամանակին էլ խոսվում էր, որ նա է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ արդարադատության նախարարի հավանական թեկնածուն: Ինչպես երեւում է, Մնացականյանը դիմումով իր հավատարմությունը հայտնեց Արգամիչին:




Լրահոս