ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Armlur.am–ի հետ հարցազրույցում շնորհավորում է բոլոր կանանց միամսյակը:
-Տիկի’ն Բիշարյան, ինչպե՞ս եք պատրաստվում տոնել Մարտի 8-ը:
-Միամսյակը նոր է սկսվել, կարծում եմ, որ ժամանակ կունենանք նվերներ ստանալու և տալու:
–Իսկ ի՞նչ բարեմաղթանքներ եք ստացել այսօր:
-Բազում բարեմաղթանքներ եմ ստացել իմ գործընկերներից և, բնականաբար, հարազատներից:
-Իսկ ու՞մ և ի՞նչ բարեմաղթանքներ եք արել Դուք:
-Ինքս էլ շնորհավորում եմ ընկերներիս, գործընկերներիս, բոլոր նրանց, ում հանդիպել եմ, ովքեր զանգահարել են, և ում ճիշտ եմ համարել ինքս զանգել: Ավելի տարիքով և ավելի վաստակաշատ կանանց ես ինքս եմ զանգահարում:
Ցանկանում եմ շնորհավորել նաև «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am-ի անձնակազմի կանանց և աղջիկներին և մաղթել նրանց ամենայն բարիք:
Տաթև Հարությունյան