Արթուր Հովհաննիսյանին «իշխանության Գեբելս» մականունն են տվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ ֆրակցիայի քարտուղար Արթուր Հովհաննիսյանին իշխանական որոշ պատգամավորներ «իշխանության Գեբելս» մականունն են տվել։ Տեղեկատվական եւ քարոզչական կեղծիքների տարածման ծանր բեռը դրված է Հովհաննիսյանի ուսերին, նա ե՛ւ իդեոլոգն է, ե՛ւ դրանք իրացնողը: Երբեմն իր գրած տեքստերն է բաժանում պատգամավորներին, որ նրանք հրապարակեն: Այսինքն՝ ՔՊ-ի քարոզչական տեխնոլոգիաների «կնքահայրն» է՝ մեր օրերի Գեբելսը:

ՔՊ-ականները մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ երբեմն միտումնավոր ստեր են տարածում, բայց դա անում են հարկադրված, քանի որ կուսակցության քաղտեխնոլոգներն ասում են, որ նույն սուտը պետք է այնքան կրկնել, որ բոլորը, անգամ սուտ ասողը հավատա իր ասածին: Այսպես ասած` տեղեկատվական աղբի մեծ քանակն ի վերջո կարող է վերածվել որակի՝ համոզելով հնարավորինս մեծ թվով մարդկանց:

Նշենք, որ երեկ ՔՊ-ական ակտիվ դերակատարները «հիբրիդային պատերազմի» գրառումներ էին անում` ակնհայտորեն մեկ կենտրոնից հրահանգված: Իսկ ՔՊ-ի Գեբելսը` Արթուր Հովհաննիսյանը, մարդկանց կոչ էր անում՝ չտրվել «մանիպուլյատիվ ու կեղծ լուրերին, որոնք հիմնականում կառավարվում են դրսից եւ նպատակ ունեն, օգտագործելով մեր հույզերը, երկրում անկայունություն հրահրել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս