
Ռուս խաղաղապահներն ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Օգնությունը ներառում է սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների բեռնափոխադրումներով Ստեփանակերտ է հասցվել ավելի քան 50 տոննա բեռ, այդ թվում՝ սննդի չափաբաժիններ և հիգիենայի պարագաներ, ներառյալ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները։ Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր տրամադրության տակ ունենալ 826 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 440 երեխա, որոնք հնարավորություն չունեն այս պահին վերադառնալ իրենց տները, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ՝ իր Telegram ալիքում: