
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Բնակիչներն ահազանգում են, որ Այգեստան փողոցի բնակարաններից մեկում 29 տարեկան աղջիկը ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է տարբեր տեսակի դեղահաբեր:
Նախնական տվյալներով՝ աղջիկը պարտքեր ունի և չկարողանալով տալ այդ պարտքերը վերադարձնել՝ որոշել է դիմել ինքնասպանության:
Բնակիչների ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը, արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, աղջկան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը նորմալ է:Կատարվում է նախաքննություն:
Քնար Մանուկյան