Մինչ Արցախում օրհասական վիճակ է, մեր հայրենակիցները մի նոր ցեղասպանության շեմին են հայտնվել, Հայաստանի իշխանությունները խորը քուն են մտել: ՔՊ-ականները միայն սահմանափակվում են ֆեյսբուքյան էջերում գրառումներ անելով, այն էլ փոխարենը խոսեն Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր վիճակից, արցախահայերին սպառնացող վտանգները բարձրաձայնելուց, զբաղված են միայն ու միայն այս օրերին փողոց դուրս եկած քաղաքացիներին սպառնալով:
ArmLur.am-ն արձանագրեց, որ կառավարության պաշտոնական էջը նույնպես «խորը քուն է մտել»: Գործադիրի կայքում վերջին անգամ տեղեկություն հրապարակվել է մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 15-ին:
Թերեւս արձանագրենք, որ իրենց «ժողովրդավար եւ թափանցիկ» հռչակած թավշյահեղափոխականների օրոք հանրության հետ շփումն իսպառ բացակայում է, ՔՊ-ականներն իրենց թաքստոցներից դուրս են գալիս միայն այն ժամանակ, երբ իրենց իշխանությանն է վտանգ ապառնում: