«Կարևորը` միշտ գեղեցիկ լինեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Armlur.am–ի հետ զրույցում իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին մաղթում է ամենակարևորը` միշտ լինել գեղեցիկ:

«Կանանց կարելի է շատ բարեմաղթանքներ հղել: Բայց ամենակարևորը` միշտ գեղեցիկ լինեն և առողջ: Ամեն կնոջ կյանքում շատ կարևոր է անձնական երջանկությունը: Լինեն գնահատված,  կարևորված և սիրված, որը մաղթում եմ մեզ բոլորիս»,- ասաց Սարգսյանը:

Armlur.am-ի հարցին, թե ինքն ինչպես է պատրաստվում տոնել Մարտի 8-ը, տիկին Սարգսյանը պատասխանեց` տարբեր կերպ:

«Տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպ եմ տոնելու` ընկերներս են առավոտից զանգում, հետո կիջնեմ ինձ մոտ, նորից կգան ընկերներս: Երեկոյան նույնպես ընկերական միջավայրով ենք նշելու, մեզ համար փոքրիկ միջոցառում են կազմակերպել, և ում սիրում հարգում ենք, կլինեն այնտեղ»,-ասաց պատգամավորուհին Սարգսյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս