Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գերատեսչության X սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության համաձայն, ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 11.22-ին՝ Գոքսունի շրջանում։

Երկրաշարժի օջախը 8,48 կմ խորության վրա է:

Հիշեցնենք՝ Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր էին տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել էին հարյուրավոր հետցնցումներ, զգացվել էին երկրի 11 նահանգում և հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում: Երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 55 հազար մարդ։




Լրահոս