ԼԱՐՎԵԼ ԵՆ Տավուշի մարզի Մեհրաբ համայնքում գտնվող զորամասի 19-ամյա զինվոր Հովհաննես Մուշեղի Եսայանը «Չենք լռելու» նախաձեռնությանն ահազանգել է, որ գնդի հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանը եւ շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանը լարվել են իր դեմ: Օգտագործելով կենցաղային վեճը` նրանք որոշել են հաշվեհարդար տեսնել իր հետ` ուղարկելով դատարան: Ըստ զինվորի` սխալ նյութեր տրամադրելով իրավապահ մարմիններին` նրանք հասել են այն բանին, որ իրեն երկամսյա կալանքի դատապարտեն: ՀԱՎԱՆԵԼ ԵՆԿառավարությունը հավանություն է տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին: Այն ազատ տնտեսական գոտու ստեղծման բաղադրիչներից է եւ նախատեսում է դեպի օդանավակայան ավտոմոբիլային նոր մայրուղու եւ երկաթգծի կառուցում:ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸԿառավարությունը փոխել է ՀԴՄ շահող կտրոնների շահումների կարգը: Այսուհետ, բացի 15 ավտոմեքենաներից, որպես պարգեւավճար կտրվի նաեւ այլ գույք: Շահող կհամարվեն նաեւ 4 թվերի համընկմամբ ՀԴՄ կտրոնները (ներկայիս 5-ի համեմատ):ՄԱՀԱՑԵԼ Է Նոյեմբերի 2-ին ԱՆ ՔԿՎ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ 71-ամյա Վոլոդյա Պողոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում ինսուլտից մահացել է: Փաստի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:ՀԱՐԱԶԱՏԻ ՆՄԱՆ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության գրասենյակում հանդիպել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի հետ եւ խոսել արտաքին ու ներքին քաղաքականության բազմաթիվ հարցերի շուրջ:ՁԵ՛Զ ՊԱՀԵՔՔաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ` ներկայումս քաղաքական հիմնական հարցը դարձել է այն, թե ով ում մարդն է: «Ոստիկանապետը հրաժարական է տալիս, եւ նրա հարցազրույցներում յուրաքանչյուր երկրորդ նախադասությունը հավաստիքներ են, որ մինչեւ մահ-գերեզման հավատարիմ է մնալու Սերժ Սարգսյանին: Բայց չէ՞ որ դա չէ նրա խնդիրը, նրա խնդիրը երկրի ներքին անվտանգությունն ապահովելն է: Պետական ապարատում սկսվել է մի խլրտոց, թե ինչպես ապացուցել Սերժ Սարգսյանին իրենց հավատարմությունը, բայց իրականում Սերժ Սարգսյանին պետք էլ չէ ձեր հավատարմությունը, քանի որ նա կոչված է նորմալ կյանք ապահովելու սերունդներին»,-կարծում է Հովհաննիսյանը:ՀԻՄԱ ԷԼ ՀՐԱԶԴԱՆՑԻՔՆոյեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հրազդանի Սահմանադրության հրապարակում քաղաքացիական նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի բնապահպանական ակցիա` ընդդեմ Հրազդանի երկաթի հանքի շահագործման եւ երթ երկաթի հանքի տարածք: Նախաձեռնող խումբը նամակներ է հղել բնապահպանության նախարարին եւ Հրազդանի քաղաքապետին: ՀԵՏԱՔՐՔԻՐ ՁԵՎ Է ՄԻՊ Կարեն Անդրեասյանը 2012-ի պետբյուջեից խնդրում է, որ այս տարի հատկացված գումարին, իր խոսքերով` խորհրդանշական 10 մլն դրամ ավելացվի` ի նշան այն բանի, որ մարդիկ իմանան, որ պետությունն իսկապես մտահոգված է մարդու իրավունքների պաշտպանությամբ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ