
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակչում 10-0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Հիշեցնենք՝ մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչը 8-7 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին։ Գալստյանը վստահ հաղթանակ էր տարել մեկնարկում՝ հաղթելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով։