
Ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ) հերթական հաղթանակը տարավ: Նա 1/8 եզրափակչում 10-0 հաշվով հաղթել էր թուրք մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Արդեն այս փուլում նա հաղթեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Նշենք, որ Գևորգ Ղարիբյանը (60 կգ) այսօր կպայքարի ԱԱ-ի բրոնզե, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)՝ ոսկե մեդալի համար։