Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Դուրյան թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamhyan.com-ը, պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե Երևանի վարչական տարածքում, այլ Կոտայքի մարզի, ինչի համար էլ ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևարկերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: