ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ապտակած զինվորի հորը տարել են դատարան. ինչ է ապասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դատարանում՝ ժամը 23։00-ին, քննվելու է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հոր՝ Արմեն Գալստյանի խափանման. միջոցի ընտրության հարցը: Կորոշվի՝  նրան կկալանավորեն, թե ոչ։

ArmLur.amգրել էր, որ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրիկին՝ Արմեն Գալստյանին, ձերբակալել են։

Պատճառը Եռաբլուր զինվորական պանթեոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին ապտակելն է։ Գործը քննում է Երևան քաղաքի դատավոր Կարեն Ֆարխոյանը, որը մշտապես իշվանությունների սրտով որոշում է կայացնում, ուստի դժվար չէ կանխատեսել,թե ինչ է սպասվում զինվորի հորը։

Քնար Մանուկյան




Լրահոս