Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում, հայտնաբերվել է կնոջ մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Թբիլիսյան 2-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ կինը շենքի 11-րդ հարկում էր ապրում: Նա նույն շենքի բնակիչ 74-ամյա Անահիտ Մ.-ն է:




Լրահոս