ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց ծառայություններն են պարտադրում Երեւանին եւ Բաքվին՝ ապակայունացում բերելով Հարավային Կովկասի տարածաշրջան: Այս մասին նա հայտարարել է հենց այդ ելույթի ժամանակ:
«Այժմ Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին եւ Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս»,-ասել է նա։
Նա հավելել է, որ ռուս խաղաղապահներն ամեն կերպ կնպաստեն ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ կյանքի հաստատմանը։