ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի հնարավոր մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք ոչ մի օգուտ չի բերի ԱՄՆ-ին, կարծում է Սպիտակ տան ղեկավարի թեկնածու, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, հայտնում է Bloomberg-ը։ Նա չի հավատում Կիևին Վաշինգտոնից «քարտ բլանշ» տրամադրելու անհրաժեշտությանը․

«Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը մեր շահերից է բխում։ Այն ավելի շատ պարտավորություններ կավելացնի մեզ վրա, այնպես որ, եթե ավելացնենք ավելի շատ պարտավորություններ, ի՞նչ օգուտներ կստանանք դրանից»,-նշել է Դեսանտիսը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր լծակները Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։

Ավելի վաղ՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել էր իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ։ Բանակցությունների ավարտին ԱՄՆ-ը, մասնավորապես, հայտարարել էր Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ փոքր քանակությամբ հեռահար ATACMS հրթիռներով։




Լրահոս