
ԱՀ կառավարությունը տեղեկացնում է, որ կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և Լեռնային Ղարաբաղից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում Հայաստանի Հանրապետություն՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Հաղորդվում է, որ բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին ԼՂ կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ: