Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օդանավը ուրբաթ երեկոյան վայրէջք կատարեց Բեռլինի Շենեֆելդ օդանավակայանում, որտեղ նրան էր սպասում Շտապ օգնության մեքենան: Երկու ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ Տիմոշենկոյին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Գերմանական Berliner Zeitung թերթը հայտնում է, որ Տիմոշենկոն Բեռլին է ժամանել «Շարիտե» բժշկական կենտրոնում բուժումն անցնելու համար: Տիմոշենկոն Բեռլին է եկել Դուբլինում կայացած Եվրոպական ազգային կուսակցության մարտի 6 -ից 7 -ը կայացած համագումարից հետո:
Թերթի տվյալներով շաբաթ օրը «Շարիտե» բժշկական կենտրոնի ներկայացուցիչները ասուլիս կհրավիրեն, որի ժամանակ կներկայացնեն Տիմոշենկոյի բուժման վերաբերյալ տեղեկատվություն. Տիմոշենկոն ներկա չի լինի ասուլիսին:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Տիմոշենկոյին դատապարտեցին յոթ տարվա ազատազրկման ՝ 2009 թվականին Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելիս պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով, տեղեկացնում է РИА Новости լրատվականը:
2012 թվականի մայիսից նա բուժում էր անցնում Խարկովում: Հիվանդանոցում գտնվելու ժամանակ անընդմեջ բարձրացվում էր Տիմոշենկոյի ՝ արտասահմանում բուժվելու անհրաժեշտության մասին հարցը: Նախկին վարչապետի բուժման կուրսն անցնելու համար ընդունելու պատրաստակամություն հայտնեցին Գերմանիան և Ռուսաստանը:
Ուկրաինայի Ռադան 2014 թվականի փետրվարի 22 -ին Տիմոշենկոյի հոդվածը ապաքրեականացրեց. նախկին վարչապետն ազատ արձակվեց հենց նույն օրը:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը