Գործարարը՝ կին նախագահ ունենալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց տոնի առիթով Armlur.am-ը խոսել է կին գործարար Վալերի-Աշխեն Գործունյանի հետ, ով մեծ խնդիրներ է ունեցել Հայաստանում և ստիպված է եղել բիզնեսը տեղափոխել այլ երկիր: Զրույցում նա շոշափվել է կանանց իրավահավասարության, բիզնեսում ու քաղաքականության մեջ ներգրավվածության խնդիրները,  ինչպես նաև` խոսել հասարակության մեջ կանանց դերի բարձրացման մասին:

– Այսօրվա պայմաններում հե՞շտ է կանանց կայանալ բիզնեսում:

– Մինչև այսօր կանայք ստիպված են պայքարել տղամարդկանց հետ սեռերի իրավահավասարության համար: Նույնիսկ առաջադեմ եվրոպական երկրներում կան տարբերություններ` նույն աշխատանքի համար տղամարդիկ ավելի են վարձատրվում, քան կանայք:

– Իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում:

– Ինչ վերաբերում է Հայաստանին, կինը պետք է շատ ջանա, որպեսզի կարողանա կայանալ բիզնեսում և տղամարդկանց հավասար հաջողություններ գրանցի: Հասարակության մեջ դեռ կա այն կարծրատիպը, որ բիզնեսի մեջ տղամարդն ավելի ուժեղ է, քան կինը:

– Իսկ հե՞շտ է տղամարդկանց հետ մրցակցել:

– Հայ կինը շատ ուժեղ է, իսկ հակառակ մտածողները չեն մտածում, որ կինն առաջին հերթին մայր է և իր բոլոր պարտականությունները ստիպված է համատեղել բիզնեսի հետ: Համոզված եմ, որ այսօրվա երիտասարդությունը պետք է փոխի այսօրվա պատկերը:

– Ի՞նչ կմաղթեք կանանց:

Մաղթում եմ առողջություն, նպատակների իրականացում, մաղթում, որ կինն իր մարդկային որակներին համապատասխան մասնակցի քաղաքական կյանքին, քանի որ հաճախ կինն ավելի մարտական է, քան տղամարդը: Այդ ամենը կօգնի երկրի զարգացման ու արդարության հաստատման գործում: Պետք է կին պատգամավորների և նախարարների քանակն ավելանա: Ինչու չէ, նաև երկրի նախագահը կին լինի, որպեսզի երկրում հաղթանակի արդարությունը:

Զրուցեց Լիլիթ Լալայանը




Լրահոս