
Որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս, որտեղից էլ հնարավոր կլինի կազմակերպել հումանիտար բեռի տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով:
Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից։