ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ վաղը Նախիջևանում հանդիպելու են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը և թիվս այլ հարցերի, քննարկեն նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմից նոր մանրամասներ են հայտնում. «Բանակցությունների ընթացքում, որոնք կկայանան մեր նախագահի ու պարոն Ալիևի միջև, կքննարկվեն Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները: Նաև մտքերի փոխանակում տեղի կունենա տարածաշրջանային ու համաշխարհային արդիական խնդիրների, և Ղարաբաղում վերջին իրադարձությունների շուրջ։
Սպասվում է, որ այցի ժամանակ մեր նախագահը Ալիևի հետ միասին կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը և հանդիսավոր կարգով կբացի Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրը»,- նշվում է աշխատակազմի հայտարարության մեջ։