
Ադրբեջանի վերջին ագրեսիայի ստեղծած նոր սպառնալիքների, ցեղասպանության և ատելության երկարաժամկետ քաղաքականության, մեր բանակի զինաթափման և ռուս խաղաղապահների երաշխիքների չկատարման, ինչպես նաև հումանիտար ճգնաժամի պատճառով, թվում է, որ Արցախի ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է հեռանալ, բայց Լաչինի միջանցքը նախկինի պես արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջանցք բացել, որը թույլ կտա մարդկանց ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը: Սրան զուգահեռ նրանց համար, ովքեր կորոշեն մնալ, պետք է միջազգային ամուր երաշխիքներ ապահովվեն»,- նշել է նա։