
Վրաստանում այսօր երկրորդ երկրաշարժն է տեղի ունենում: Այս անգամ այն տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանի մոտ։
3,0 մագնիտուդ ցնցումներ են գրանցվել Լագոդեխի քաղաքի մոտ՝ Թբիլիսիից 150 կիլոմետր հյուսիսարևելք։
Երկրաշարժի օջախը գտնվել է 18 կմ խորության վրա։
Նշենք, որ այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը նաև Հայաստանում է զգացվել: