Ադրբեջանի հարձակման հետեւանքով Սառնաղբյուրից կա 5 կորուստ, որից 3–ը՝ երեխա. հայտնի են անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։  Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Գրասենյակը հրապարակել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները.

◾️Ալեքսանդր Ալեքսանյան

◾️Գոհար Գրիգորյան

◾️Նվեր Պողոսյան (երեխա)

◾️Միքայել Պողոսյան (երեխա)

◾️Դավիթ Ալեքսանյան (երեխա)։




Լրահոս