
Սեպտեմբերի 24-ին Սուրբ Գայանե վանքում Սուրբ Պատարագի սրբազան արարողության ավարտից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար։
Այդ մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։