Բրյուսովի համալսարանը քաոսի վերածած Դավիթ Գյուջինյանն իր գործերը թողած, անցել է ուրիշներին քննադատելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը քաոսի վերածած ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուջինյանը, փոխարենը համալսարանի բազմաթիվ խնդիրներով զբաղվի, իր սոցիալական ցանցերում այլոց է քննադատում ու կոշտ գրառումներ անում:

Այսպիսով, վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվում է մայրենի 5-րդ դասարանի դասագրքի լուսանկար՝ 2019 թվականի վերատպության, ինչպես դասագրքի կազմից պարզ է դառնում, դրա համահեղինակներից մեկը Դավիթ Գյուրջինյանն է:

Դասագրքի մի հատվածում ադրբեջանական դրոշների գույներով լուսանկար է պատկերված, ինչն արդեն տևական ժամանակ՝ բուռն քննարկումների առիթ է դարձել և քաղաքացիների վրդովմունքն առաջացրել:

Դավիթ Գյուրջինյանն իր ֆեյսբուքյան էջում կոշտ գրառում է արել այս առնչությամբ.

«Հակահայ ստահակների, նաև պարապների և խուճապահար անտեղյակների համար առհասարակ:
Ասեմ, որ դպրոցական դասագրքերի այս տարվա մրցույթին ես չեմ մասնակցել: Այս գիրքն արդեն գործածության մեջ չէ:
Բայց հայի ազգանունով «գյուտարարին», որ ամեն տեղ մեզ թշնամի երկրի դրոշն է տեսնում (գուցեև երազում, ո՜վ գիտի), խորհուրդ կտամ «բացահայտված» դասագրքով հայերեն սովորել և այդ ընթացքում մի քիչ ազնվանալ: Եթե, իհարկե, դա հնարավոր է:

Հ.Գ. Ադրբեջանցիները սրա «գյուտի» մասին արդեն տեղյակ են և չարախնդում են:
Առաջադրանքը կատարված է, մնում է վճարը փոխանցեն»:




Լրահոս