Քննիչները գնացել են հիվանդանոց ու հարցաքննել պատգամավոր Գեղամ Մանուկյանին. ընտրովի արդարադատություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը գնացել է հիվանդանոց եւ հարցաքննել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ հետաքրքրվելով, թե ով է հարվածել իրեն և ինչպես է եղել դեպքը։ Ուշագրավն այն է, որ քննությունն ընթանում է ոստիկանի կողմից ոչ թե պատգամավորին ծեծի ենթարկելու հիմքով, այլ ընդամենը քաղաքացուն ծեծի ենթարկելու հատկանիշներով ու մինչ օրս Գեղամ Մանուկյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանին չեն գտել։

Նկատենք, որ երբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնողն ընդամենը հայհոյել էր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին, Քննչական կոմիտեն խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցել ՔՊ-ական պատգամավորի դեմ խուլիգանական գործողություններ անելու համար ու զինվորի հորը կալանավորել։ Հերթական անգամ իրավապահ մարմինները ցույց են տալիս, թե ինչպես են ընտրովի արդարադատություն իրականացնում։

Քնար Մանուկյան




Լրահոս