
Dralion շոուի միջազգային պրեմիերան կայացավ 1999-ին Մոնրեալում: Այդ օրվանից շոուն դիտել է շուրջ 8 միլիոն մարդ ամբողջ աշխարհում:
Dralion շոուի խումբը բաղկացած է 50 թեթևատլետից, կատարողներից, երաժիշտներից ու երգիչներից` աշխարհի տարբեր ծայրերից:
Շոուի կազմակերպիչները նշել են, որ նրա փիլիսոփայությունը հիմնված է արևելյան մտածողության վրա, այն է` մարդու ձգտումը հարմոնիային ու բնությանը:
Շոուի անվանումը երկու բառերի՝ վիշապ և առյուծ բառերի համադրումն է, վիշապը՝ Արևելքի, առյուծը՝ Արևմուտքի խորհրդանշանն են:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը