Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: ArmLur.am-ի տեղեկություններով՝ արցախահայերի մի խմբին տեղափոխել են Գորիս, ոմանց էլ՝ Վարդենիսի, Մարտունու շրջաններ:
ArmLur.am-ի հետ զրույցում Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը նշեց, որ այս պահին դեռեւս նման բան չկա.
«Կոնկրետ այս պահին չունենք տեղահանված արցախցիներ, սակայն անհրաժեշտության դեպքում մենք միանշանակ պատրաստ ենք ընդունելու մեր հայրենակիցներին»:
Հիշեցնենք, որ Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը րագրողների հետ զրույցում նշել էր, որ կեցավայրերը նախատեսվում են ամբողջ հանրապետության տարածքով: Միայն Սյունիքի մարզով չի սահմանափակվում:
Մարիամ Ղազարյան