ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները երկուշաբթի կժամանեն Հայաստան, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Սպասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը։
Փաուերը կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ և «կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բխող մարդասիրական կարիքները բավարարելու հանձնառությանը», – ասել է պաշտոնյան:
Փաուերը կլինի ԱՄՆ ՄԶԳ առաջին ղեկավարը, ով կայցելի Հայաստան և կվերահաստատի ԱՄՆ-ի գործընկերությունը երկրի հետ, ինչպես նաև «խորը մտահոգություն կհայտնի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության վերաբերյալ և կքննարկի այնտեղ հումանիտար ճգնաժամը լուծելու միջոցները», – ասել է պաշտոնյան:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին հաղորդագրություններով և կոչ է անում թույլ տալ անարգել մուտք գործել միջազգային մարդասիրական կազմակերպություններին և առևտրային տրանսպորտին», – ասել է պաշտոնյան: