
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Ստեղծված անելանելի իրավիճակով պայմանավորված՝ երեկվանից սկսել է Արցախիղ խաղաղ բնակիչների տարհանումը:
Ժամը 12:00–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 4850 անձ, որոնք առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
ArmLur.am-ը հարցում է իրականացրել Երևանի կենտրոնում և քաղաքացիներից հետաքրքրվել՝ արդյո՞ք սպասելի էր, որ այսքան տարի պայքարից հետո Արցախը կհայաթափվի և հարցն այսպիսի լուծումը կստանա:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան