Գեղարքունիքի մարզում նույնպես մեկնարկել են անհնազանդության ակցիաներ։
Մի խումբ քաղաքացիներ Մարտունի-Գավառ ճանապարհահատվածն էին փակել՝ արտահայտելով իրենց բողոքի ձայնը: Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են նաեւ Տարածքային կառավարման և ենթակոռւցվածքների նախարար Գնել Սանոսյանի հայրենի գյուղի՝ Ծակքարի հատվածը, Մարտունի-Գավառ մայրուղու վրա:
«Չենք ուզում, որ ադրբեջանցիները գան, Վարդենիսից դուրս են եկել, որ գան»,- ասել են ճանապարհը փակած քաղաքացիները։
Բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների ու իշխանության կողմնակիցների և ոստիկանության միջև: Փակ է եղել նաև Գավառ համայնքի Նորատուսի հատվածը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին ճանապարհը բաց է, որեւէ այլ խնդիր չկա: Բողոքի ակցիայի մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
Մարիամ Ղազարյան