Իվանյանում ավարտվել է Բաքվի պատվիրակների հանդիպումն Արցախի հայերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իվանյանում ավարտվել են Ադրբեջանի պատգամավոր Ռամին Մամեդովի մասնակցությամբ  հերթական բանակցությունները Արցախի հայերի ներկայացուցիչների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցները  նշում են նաև, որ այս տարվա մարտին Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ռամին Մամեդովը նշանակվել էր Արցախում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու։ Հանդիպման ավարտից հետո դեռ ոչ մի տեղեկություն չի հրապարակվել:

Հիշեցնենք, որ առաջին բանակցությունները կայացել են սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս