
«Ռիա Նովոստի»-ի տեղեկություններով՝ Մոսկվան առաջիկայում հայտարարություն կանի Հայաստանի ղեկավարության մի քանի արտահայտությունների վերաբերյալ, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին։
Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ «Մոսկվան ուշադրություն է հրավիրել իրականությանը չհամապատասխանող և երկկողմ հարաբերությունների զարգացմանը հակասող հայտարարությունների մի ամբողջ շարքի վրա, որոնք արվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի այլ պաշտոնական ներկայացուցիչների կողմից»։
Օֆելյա Հովհաննիսյան