
Team Telecom Armenia-ն անվճար ինտերնետ և հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։
Արցախցիները կարող են պահպանել իրենց հեռախոսահամարը և միանալով Team-ի ցանցին անվճար օգտվել ինտերնետից և զանգեր կատարել դեպի Արցախ և ՀՀ բոլոր ցանցեր։
Նոր հեռախոսահամար ցանկացողներին Team-ը կտրամադրի «Բիֆրի 2900» սակագնային փաթեթը 6 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ։ SIM քարտը կարելի է վերցնել Team-ի բոլոր մասնաճյուղերից` Երևանում և մարզերում։
«Բիֆրի 2900» սակագնային փաթեթը ներառում է WhatsApp, Viber, Telegram, Facebook և այլ ամենապահանջված հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, 10 ԳԲ ինտերնետ և 450 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՌԴ խոսելու համար։