ArmLur.am-ը գրել էր, որ տեղեկություն կա, որ բռնի տեղահանված արցախահայերի մի մասին տեղափոխելու են Գորիս, մյուս մասին՝ Մարտունի, Վարդենիս:
ArmLur.am-ի հետ զրույցում Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը նշել էր, որ դեռեւս նման բան չկա.
«Կոնկրետ այս պահին չունենք տեղահանված արցախցիներ, սակայն անհրաժեշտության դեպքում մենք միանշանակ պատրաստ ենք ընդունելու մեր հայրենակիցներին»,-նշել էր նա:
Քիչ առաջ ArmLur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ այս պահին Վարդենիսում, այո՛, կան արցախցիներ, սակայն թե մոտավոր քանի հոգի, ասել չի կարող:
Նշենք նաեւ, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր թեժ քննարկումներ են եղել Վարդենիսում՝ արցախահայերին այնտեղ տեղափոխելու հետ կապված:
ArmLur.am-ը նաեւ տեղեկություններ էր ստացել, որ Վարդենիսում Ադրբեջանը դրել էր անցակետ, որտեղով Հայաստան պետք է գային միայն Արցախի զինվորականները՝ զինաթափ լինելուց հետո:
«Ես նման տեղեկություն չեմ լսել, տեղյակ չեմ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ստացված տեղեկությունը հերքեց Գեղարքունիքի մարզպետը:
Մարիամ Ղազարյան