Վարձով բնակարան գտնելը՝ կրկին փորձություն․ ինչ գներ են այժմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում կրկին վարձով բնակարան գտնելը դարձել է փորձություն։ Եթե առաջ հնարավոր էր պատճառաբանել, որ Ռուսաստանից և Ուկրաինայից մարդկանց մեծ խումբ է ժամանել Հայաստան, դրա համար են վարձով բնակարանների գները կրկնապատկվել, որոշ դեպքերում նաև եռապատկվել, ապա հիմա նման բան այլևս չկա։ Հիմա էլ պետք է հնարավոր ամեն բան անել, որպեսզի Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին կացարան տրամադրենք, սակայն այդ նույն խնդիրն առկա է։

Այս հարցով ArmLur.am-ը կապ հաստատեց անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովի հետ՝  հասկանալու համար, թե ինչու են բնակարանների գներն այն էլ նման իրավիճակում կրկնակի բարձրանում՝ նվազելու փոխարեն։ «Ոլորտում խնդիրընրանումն է, որ պետության կողմից վերահսկողություն չկա վարձակալությամբ տրվող բնակարանների մասով։ Ոչ մի գործարք, ոչ մի պայմանագիր պետական գրանցում չի ստանում, իսկ եթե մի բան պետական գրանցում չունի, ուրեմն դա անվերահսկելի է: Մենք տարիներով ասել ենք՝ եկեք մի բան մտածենք և այդ հարցը տարբեր գերատեսչությունների հետ քննարկել ենք, սակայն դեռ ոչ մի լուծում չկա: Ներկա պահին Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար մեր ծառայություններն անվճար են: Մեզ գումար պետք չէ, մենակ տուն լինի կարողանանք մարդկանց տեղավորել»:

Պարոն Հարությունովի խոսքով, իրենք միակ գործակալությունը չեն ,որ պատրաստ են անվճար հիմունքներով ծառայություններ մատուցել Արցախից տեղահանված մեր բնակիչներին:

«Մեր պես շատ գործակալություններ կան, որ պատրաստ են անվճար ծառայություններ մատուցել՝տուն գտնել, ինչով կարող են օգնել և լավը կա և վատը»:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս