Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին տարել են դատարան. քննվում է կալանքի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Երեւան քաղաքի Աջափնյակի նստավայրում քննվում է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքի միջնորդության հարցը։ Գործը քննում է դատավոր Մարտին Արզումանյանը։

Armlur.am-ը գրել էր, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին տարել են ԱԱԾ եւ բռնի կերպով իշխանության յուրացման համար ձերբակալել են։ Այս պահին նա ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրում է։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Բազեյանի տուն գնացել է ԱԱԾ երկու մեքենա, որից հետո սկսել են տունը խուզարկել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս բնակարանից տարել են որսորդական զենքը, Վազգեն Աարգսյանի կողմից պարգեւատրած զենքը ու մեկ համակարգիչ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Ալբերտ Բազեյանը ԱԱԾ-ում ասել է, որ ինքը այս պահից հացադուլ է հայտարարում ու իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ ինքը պետք է այսօրվա հանրահավաքին ելույթ ունենար։

Հավելենք, որ խուզարկության ժամանակ անգամ Բազեյանի որդուն թույլ չեն տվել ներս մտնել: Հանցագործության մասին հաղորդում տալուց հետո նոր փաստաբաններին են թույլ տվել մտնել տուն:

Քնար Մանուկյան




Լրահոս