«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայտնի են այս տարվա առաջին կիսամյակի բյուջեի կատարման ցուցանիշները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2023 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 11.4 տոկոս տնտեսական ակտիվության աճ` պայմանավորված հիմնականում ծառայությունների աճով:
Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտներն աճել են 18.1 տոկոսով կամ 177.9 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված հարկային եկամուտների աճով:
Պետական բյուջեի ծախսերն աճել են 12.7 տոկոսով կամ 116.0 մլրդ դրամով, ընդ որում` 12.1 տոկոսով` 98.6 մլրդ դրամով, աճել են ընթացիկ ծախսերը, 18 տոկոսով` 17.4 մլրդ դրամով` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:
Արտաքին աղբյուրներից ստացվել են շուրջ 4.1 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով առաջին կիսամյակի համար ծրագրված մուտքերի 48 տոկոսը եւ 6.6 տոկոսով կամ 291.1 մլն դրամով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում