
ԱՄՆ-ը միջազգային առաքելություն է ստեղծելու Արցախի համար։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և միջազգային հանրությանը թափանցիկություն, վստահություն, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն՝ համահունչ Ադրբեջանի կողմից արված հրապարակային հայտարարություններին», – հայտարարել է Միլլերը:
Նա նաև նշել է, որ նման նախաձեռնություն իրականացնելն ակտիվորեն քննարկվում է։