
Armlur.am-ի հետ զրույցում Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի պաշտպան Գեւորգ Մելիքյանը հայտնեց, որ դատարանը 2 ամսով կալանավորեց Ալբերտ Բազեյանին։
Armlur.am-ը գրել էր, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին տարել են ԱԱԾ եւ բռնի կերպով իշխանության յուրացման համար ձերբակալել են։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Բազեյանի տուն գնացել է ԱԱԾ երկու մեքենա, որից հետո սկսել են տունը խուզարկել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս բնակարանից տարել են որսորդական զենքը, Վազգեն Աարգսյանի կողմից պարգեւատրած զենքը ու մեկ համակարգիչ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Ալբերտ Բազեյանը ԱԱԾ-ում ասել է, որ ինքը այս պահից հացադուլ է հայտարարում ու իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ ինքը պետք է այսօրվա հանրահավաքին ելույթ ունենար։
Հավելենք, որ խուզարկության ժամանակ անգամ Բազեյանի որդուն թույլ չեն տվել ներս մտնել: Հանցագործության մասին հաղորդում տալուց հետո նոր փաստաբաններին են թույլ տվել մտնել տուն:
Քնար Մանուկյան