USAID-ի ղեկավարն այցելել է Գորիսում գտնվող արցախցի փախստականների գրանցման կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն այցելել է Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող Արցախից փախստականների գրանցման կենտրոն։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից, տեղական իշխանությունների ներկայացուցիչները ԱՄՆ պատվիրակությանը հայտնել են ներքին տեղահանվածների հետ կապված իրավիճակը և ծանոթացրել գրանցման գործընթացին։ Այն շարունակաբար անցկացվում է Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում։ Պատվիրակության կազմում է նաեւ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Սեպտեմբերի 19-ին Արցախում հերթական էսկալացիան սկսվեց: Բաքուն հայտարարեց «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին և պահանջեց դուրս բերել հայ զինվորականներին տարածաշրջանից։ Երևանը հայտարարեց, որ Արցախում հայկական զինված ուժեր չկան և տեղի ունեցողը անվանեց «լայնածավալ ագրեսիա»։

Ռուսաստանը հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը և վերադառնալ դիվանագիտական ​​կարգավորմանը։ Սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացել է Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։

Սեպտեմբերի 24-ին Ղարաբաղի որոշ բնակիչներ սկսեցին մեկնել Հայաստանի տարածք։ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ սահմանամերձ տարածքում, բացվել է փախստականների ընդունման կենտրոն, որտեղ արդեն ժամանել են ավելի քան 13 հազար ներքին տեղահանվածներ։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս