
Արցախում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:
Հիշեցնենք, որ այսօր ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել էր դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։