
Օգոստոսի 31-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին՝ Նոր Հաճնի կամուրջ չհասած, իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Ման» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Սեպտեմբերի 25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆորդ Տրանզիտի» ուղևորը՝ 1964 թ. ծնված Ռաֆայել Հարությունյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: