Փաստաբանները գործընթաց են սկսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փաստաբանների կողմից բազում դատապարտող հայտարարություններ են տարածվում վերջին օրերին տեղի ունեցող անօրինականությունների վերաբերյալ։

Կարծում եմ, որ հայտարարությունները, ելույթները, ասուլիները, ֆեյսբուքյան ստատուսներն ու լայվերը բավարար միջոցներ չեն տոտալ անօրինականության դեմ պայքարելու համար։ Անհրաժեշտ է արձանագրել հետևյալ անառարկելի իրողությունները․

1․ Դատավարական գործընթացների հիմքում դրված ապացույցներն արհեստական և շինծու են, հետևաբար

2․ Դատավարական բոլոր գործընթացներն ի սկզբանե անօրինական են։

3․ Անօրինական գործընթացների միակ քաղաքական նպատակը անհնազանադներին արգելանքի տակ պահելն է։

4․ Փաստաբանները մասնակցելով այդ անօրինական գործընթացներին ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ են դրանք։

Եվ հիմա․ ի՞նչ եմ առաջարկում․

Շտապ հավաքվել և միասնական որոշում կայացնել այդ գործերով մեր մասնակցության վերաբերյալ։

Ես ունեմ իմ անձնական կարծիքը, սակայն մարտավարական առումով այն չեմ հրապարակում։ Հավաքվեք խոսենք, այսպես շարունակվել չի կարող։

Հ․Գ․ Կոչս վերաբերում է նաև բոլոր այն գործընկերներիս ում չեմ հիշել և չեմ նշել։

Քնար Մանուկյան




Լրահոս