Մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը. Հենրիխ Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցկայքում․

«Տասը ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց դաժանորեն հրետակոծել Լեռնային Ղարաբաղը։

Իրավիճակը, որը այժմ տառապանք է պատճառում Լեռնային Ղարաբաղի հայերին, հիշողություններ է բերում պատմության ամենամութ ժամանակներից։ Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների այդ մութ էջերին և ափսոսում, որ ոչ ոք բավարար ջանք չգործադրեց դա կանգնեցնելու համար:

Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության անհապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում` մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:

Այժմ հրատապ է միջազգային առաջնորդների համար ոտքի կանգնել էթնիկ զտումների դեմ և օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները։

Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»։




Լրահոս