«Քոչարի» պարի դարավոր պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական մշակույթը, դարերի պատմություն ունենալով, այժմ կանգնած է վտանգի առջև։ Մի քանի օր է, ինչ հայկական «Քոչարի» պարը բուռն քննարկումների կիզակետում է հայտնվել «հարևան» պետության կողմից։

«Քոչարի» պարը ծնունդ է առել Արևմտյան Հայաստանում։ Քոչարի բառի ծագումն է` քոչ-ղոչ-խոյ տառադարձությունը։
Քոչ արմատը բացատրվում է մի քանի իմաստով.
1.Քոչ/գոչ – կոչ անել, իրար կանչել
2.Քոշ – գրաբարում նմանակել է արու այծ
Խոյի պաշտամունքից է առաջացել այս մեծ մշակութային շերտը։ Քոչարի պարը կապված է խոյահարող կենդանիների հետ, քանի որ պարային շարժումները համապատասխանում են խոյերի շարժումներին։

Ժամանակին մի շարք բնակավայրերում տղամարդ օծելու արարողության մի մաս էր կազմում «Քոչարի» պարը։ Երբ տղամարդը մեծացել էր և մորուքը սափրելու ժամանակն էր եկել` այրօծում են կատարել։
Այսինքն` կանչել են այդ տղամարդուն, խրատներ ու խորհուրդներ են տվել, համայնքի խնդիրներին են ծանոթացրել։ Երբ հասկացել են, որ երիտասարդը կայացել է և նրա վրա կարելի է հույս դնել, նրան ասել են. «Գնա’, կանգնի’ր շարք և պարի’ր քոչարի»։

Պարույր Սևակը և մի շարք մտավորականներ 1868 թվականին «Սովետական արվեստ» խմբագրատանը բանավիճել են «Ուր է գնում հայկական պարարվեստը» թեմայի շուրջ։
Պարույր Սևակն ասել է.  «Հայկական և ադրբեջանական պարերը ոչ թե նման են իրար, այլ պարզապես երկվորյակներ են, որովհետև նրանցից և ոչ մեկը, իրական ազգային չէ»։

Գագիկ Գինոսյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Պիտի շատ պարել մեր ազգային պարերը և տարածել ու սերմանել սերունդների մեջ։ Մեր մշակույթին պետք է տեր կանգնենք, ոչ հենց գողանալու փորձ լինի, այդ ժամանակ ասենք գողացան։ Ավելի շատ պիտի ուշադիր լինենք մեր մշակույթին և մշակույթի միջոցով մեր ինքնությանն ավելի ուշադիր դառնանք, արժանի լինենք այդ մշակույթին, կյանքի գնով փորձենք պահել մեր մշակույթը, որպեսզի մեզանից չտանեն։ Հույները ևս ունեն «Քոց արի» անվամբ պար։ Հույն պատմագետներից մեկն ասել է. «Հույները չնայած ունեն «Քոց արի» պարը` միևնույն ժամանակ պնդում են, որ դա ունի հայկական ծագում»»։

Խոսելով ազգային պարերից` Գագիկ Գինոսյանն անդրադարձավ «Թամզարա» պարին։

«Թամզարա պարը չի կարող համարվել ադրբեջանական, քանի որ այդ գյուղաքաղաքը գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ Կարինի, Էրզրումի եվ Փոքր Հայքի սահմանագլխին։ Ըստ Հրաչյա Աճառյանի՝ գյուղաքաղաքը կառուցել է Թովմա Արծրունին։ Այդ իսկ պատճառով կոչվել է իր անվամբ։ Թամզարայում ի սկզբանե հայեր են ապրել, և ծիծաղելի կլինի եթե դա չհամարվի հայկական։

Իսկ վերջում, ինչպես ասել է Կոմիտասը. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»»:

Ալլա Մանուկյան




Լրահոս