MGM Partners ընկերությունն արցախցիներին ուղղված խորհուրդներ է տարածել․
«Արցախից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ.
Տեղափոխվելիս հնարավորության սահմաններում Ձեզ հետ վերցրեք առկա բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ վկայականներ, դիպլոմներ, գույքի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթեր, պայմանագրեր: Փաստերը հնարավորինս արձանագրեք լուսանկարներով, ձայնագրություններով, տեսաձայնագրություններով:
Տեղափոխվելուց եւ Ձեր կողմից ժամանակավոր կամ մշտական բնակության վայր ընտրելուց հետո անհրաժեշտ է նախևառաջ լուծել ժամանակավոր կամ մշտական բնակության վայրում հաշվառվելու հարցը, ինչն իր հերթին հնարավորություն կտա ոչ միայն օգտվել պետության ակնկալվող հոգածությունից, այլեւ իրացնել իրավական, սոցիալական եւ այլ երաշխիքները։
Հաշվառման վայրի ընտրությունից եւ հաշվառումից հետո հնարավոր կլինի արդյունավետ կերպով իրացնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիական իրավունքները՝ կրթության, առողջության պահպանման, աշխատանքի եւ այլն:
Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերությունը պատրաստ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել Արցախից տեղահանված մեր քաղաքացիներին, ովքեր իրենց
հուզող ցանկացած հարցով իրավաբանական խորհրդատվություն եւ օգնություն ստանալու համար կարող են դիմել ընկերության գրասենյակ՝
զանգահարելով 041 980-980 հեռախոսահամարով,
գրելով ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/profile.php?id=100057260567063
կամ էլեկտրոնային փոստին՝ [email protected]: